Օրբանն ավարտել է այցը Չինաստան և մեկնել Վաշինգտոն
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցություններից հետո մեկնում է ԱՄՆ։ Այս մասին Օրբանը հայտնել է սոցիալական ցանցերում։
«Հաջորդ կանգառը՝ Վաշինգտոն», – գրել է Օրբանը Instagram-ի «սթորի» բաժնում։
Հուլիսի 2-ին Հունգարիայի վարչապետն այցելել էր Կիև, հուլիսի 5-ին՝ Մոսկվա, որտեղ իր պաշտոնակիցների հետ քննարկել էր Ուկրաինայի հակամարտության կարգավորման և հաշտության բանակցություններ սկսելու հնարավոր ուղիները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո Օրբանը X սոցիալական ցանցում գրել էր, որ հուլիսի 8-ից մտադիր է շարունակել Ուկրաինայում ընթացող հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը։
Հուլիսի 8-ին Չինաստանում Վիկտոր Օրբանը Ուկրաինայում տիրող ճգնաժամի կարգավորման ուղիները քննարկել է Սի Ծինփինի հետ։