Բաժիններ՝

«Volkswagen»-ը Դավիթաշենի կամրջի վրա վրшերթի է ենթարկել «Nissan»-ի վարորդին, երբ նա փորձում էր փոխել վնասված անվադողը

Հուլիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի վրա Դավիթաշեն վարչական շրջանից դեպի Արաբկիր վարչական շրջան ընթանալիս Երևանի բնակիչ 68-ամյա Հակոբ Ա.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Ալեքսան Հ-ին, այնուհետև բախվել վերջինիս կողմից կայանած «Nissan» մակնիշի ավտոմեքենային, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

«Volkswagen»-ի վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Ալեքսան Հ.-ն կամրջի վրա կայանել էր իր «Nissan»-ը, քանի որ հետևի անվադողը վնասվել էր, և նա փորձել է խոտանը վերացնել, այդ ժամանակ «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել նրան ու բախվել «Nissan»-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս