Բաժիններ՝

Ղազախստանում մեկնարկել են Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի զորավարժությունները

Ղազախստանի արևմտյան Մանգիստաուի մարզում մեկնարկել են «Բիռլեստիկ-2024» տարածաշրջանային միջազգային զորավարժությունները՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինծառայողների մասնակցությամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ղազախստանի պաշտպանության նախարարությունը։

«Զորավարժանքները տեղի կունենան «Օյմաշա» զորավարժարանում, ինչպես նաև Տոկմակի հրվանդանից 2 կմ հեռավորության վրա գտնվող ծովային տեղամասում: Հուլիսի 8-ից մինչև 17-ը զորակազմերը կնախապատրաստեն և կիրականացնեն զինված հակամարտության տեղայնացման համատեղ գործողություն», – ասված է Ղազախստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Զորավարժություններին կներգրավվեն շուրջ 4 000 զինծառայող և մինչև 700 միավոր զենք ու զինտեխնիկա։

«Մարտավարական դրվագները կխաղարկվեն ցամաքային և օդային հետախուզական խմբերի, ռազմածովային հատուկ նշանակության ուժերի, բանակի և առաջնագծի օդուժի խմբերի, ռազմանավերի և կատերների անձնակազմերի, հրետանային խմբերի, գրոհային և տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ», – հավելել են գերատեսչությունում։

Զորավարժությունների շրջանակներում կանցկացվեն նաև մշակութային-ժամանցային և սպորտային միջոցառումներ։ Բացի այդ, կկազմակերպվեն ռազմա​​կիրառական սպորտաձևերի, մարտավարական կողմնորոշման և բանակային մարտավարական հրաձգության մրցումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս