Բաժիններ՝

Չինաստանում կայացել է Սի Ծինփինի և Վիկտոր Օրբանի հանդիպումը

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում հանդիպում է անցկացրել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։ Xinhua գործակալությունը հաղորդում է, որ կողմերը հանգամանորեն անդրադարձել են Ուկրաինայում տիրող ճգնաժամին։

Օրբանը Սի Ծինփինին հայտնել է Ուկրաինա և Ռուսաստան կատարած այցերի մասին։ Իր հերթին, Չինաստանի ղեկավարը գնահատել է Օրբանի ջանքերը՝ խթանելու Ուկրաինայում իրավիճակի քաղաքական կարգավորմանը։

Սի Ծինփինը միջազգային հանրությանը կոչ է արել պայմաններ ստեղծել և աջակցություն ցույցաբերել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ երկխոսությանը և բանակցություններին։

Օրբանը պաշտոնական այցով գտնվում է Չինաստանում: Հուլիսի 5-ին նա Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման և հաշտության բանակցություններ սկսելու հնարավոր ուղիները։ Դրանից երեք օր առաջ՝ հուլիսի 2-ին, նա այցելել էր Կիև, որտեղ այդ մասին զրուցել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031