Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու որոշումը

Վրաստանը ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման գործընթաց սկսելու պատմական որոշումը և աջակցում է Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղ գոյակցությանը։

Վրացի պաշտոնյան այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Իլյա Դարչիաշվիլին նշել է, որ հայ գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային բնույթ ունեցող հարցեր՝ ընդգծելով մարտահրավերներին դիմագրավելու գործընթացում համատեղ ջանքերի կարևորությունը։

«Վրաստանը հաստատակամորեն աջակցում է Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղ գոյակցությանը։ Մենք պատրաստ ենք շարունակել մեր ներդրումն ու խթանել կառուցողական երկխոսությունը և տարածաշրջանում ապահովել խաղաղություն և կայունություն՝ մեր հարևանների կարիքների և մեր հնարավորությունների սահմաններում», – ասել է Դարչիաշվիլին։

Վերջինս հավելել է, որ Վրաստանը ողջունում է Երևանի և Բաքվի միջև խաղաղ ճանապարհով ընդունված սահմանազատման գործընթաց սկսելու պատմական որոշումը և հուսով է, որ խաղաղության գործընթացի դրական դինամիկան կպահպանվի։

Վրացի նախարարի խոսքով՝ քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր ևս։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031