Բաժիններ՝

Հնդկաստանում կրոնական միջոցառման ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է 121-ի

Հնդկաստանի Ութար Պրադեշ նահանգում կրոնական հավաքի ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է 121-ի, ևս 28 մարդ վիրավորվել է:

Այդ մասին լրագրողներին հայտնել են տեղի ոստիկանությունից։

Դեպքի վայրում, որտեղ 50 հազար մարդ էր եկել կրոնական քարոզիչ Բհոլե Բաբայի հետ հանդիպմանը, աշխատում են քրեագետներն ու դատական փորձագետները։ Գործ է հարուցվել միջոցառման կազմակերպիչների նկատմամբ։ Ոստիկանությունը փնտրում է հենց քարոզչին, որն անհետացել է արտակարգ պատահարից հետո։ Խուզարկություն է կատարվել նրա բարեգործական հիմնադրամում և տանը։

Հրմշտոցը սկսվել է, երբ Բաբան հեռանում էր իր հետևորդների հավաքից: Մարդիկ շտապել են նրա հետևից, որպեսզի ձեռք տան նրա ոտքերին՝ ի նշան հարգանքի։ Նրանցից շատերն ընկել են գետնին։ Քարոզչի անվտանգության աշխատակիցները փակել են միջոցառման վայրի ելքը, մինչև նրա ավտոմեքենայի հեռանալը: Այդ ընթացքում ամբոխը ոտնատակ է արել գետնին հայտնված մարդկանց։

Ութար Պրադեշ նահանգի գլխավոր նախարարը կարգադրել է կատարել միջադեպի մանրակրկիտ հետաքննություն՝ պարզելու համար, թե դա արդյոք եղել է «պատահականությո՞ւն, թե՞ դավադրություն»:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հայտարարել նրանց դրամական փոխհատուցում վճարելու մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031