Ռուսաստանը շարունակում է Հայաստանին դաշնակից համարել. Օվերչուկ

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է Երևանին համարել իր դաշնակիցը, իսկ երկու երկրների տնտեսական համագործակցությունը նկատելի աճ է ցույց տալիս։

ՌԴ փոխվարչապետի խոսքերը փոխանցել է ՏԱՍՍ գործակալությունը։

«Մենք կարծում ենք, որ Հայաստանը մեր դաշնակիցն է, մենք ունենք շատ կարևոր տնտեսական հարաբերություններ։ Հայաստանի հետ մեր առևտրաշրջանառությունը կազմում է 7,3 միլիարդ դոլար, և, եթե նայենք վիճակագրությանը, ապա նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ այն կրկնապատկվել է։ Աճի տեմպերը շատ լավն են, տնտեսությունը շատ լավ է զարգանում», – ասել է նա՝ հիշեցնելով նաև Հայաստանի ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ աշխատանքներին։

Տեսանյութեր

Լրահոս