
ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումների ուղղությամբ՝ համարելով դա առաջնահերթություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումներն առաջնահերթություն են Միացյալ Նահանգների համար, և Վաշինգտոնը կշարունակի աշխատել այդ ուղղությամբ։
Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի հետ միջև հանդիպում կազմակերպելու հնարավորությանը։
«Հարավային Կովկասում առկա խնդրի համատեքստում դա (խմբ․ նկատի է առնվում Երևանի և Բաքվի միջև քննարկումները) առաջնահերթություն է մեզ համար․ առաջնահերթություն է Պետքարտուղարի և գերատեսչության այլ պաշտոնյաների համար։ Կասկած չունեմ, որ դա մի բան է, որի ուղղությամբ կշարունակենք աշխատել», – ընդգծել է Պատելը՝ չցանկանալով մանրամասնել գագաթնաժողովի օրակարգը։