
Հրանտ Դ.-ն հետախուզվում էր զինվորական ծառայությունից հրաժարվելու մեղադրանքով

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 1-ին Մրգանուշ գյուղի Նար-Դոսի փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 23-ամյա Հրանտ Դ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 529-րդ հոդվածի (Զինծառայողի կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Հրանտ Դ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: