Բաժիններ՝

Իրանը ծավալուն օգնություն է խոստացել «Հեզբոլլահ»-ին շարժման դեմ Իսրայելի հնարավոր գործողությունների դեպքում

Իրանը կօգտագործի իր բոլոր հնարավորությունները՝ աջակցելու «Հեզբոլլահ»-ին, եթե Իսրայելը որոշի լայնածավալ գործողություն սկսել լիբանանյան խմբավորման դեմ:

Այդ մասին Financial Times-ին հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Քամալ Խարազին:

«Լիբանանի ողջ ժողովուրդը, արաբական երկրները և «դիմադրության առանցքի» անդամները կաջակցեն Լիբանանին՝ Իսրայելի հետ պայքարում,- ասել է նա:

Նա նշել է, որ Իսրայելի կողմից շարժման դեմ հնարավոր գործողություններ սկսելու դեպքում Իրանն այլ ելք չի ունենա, քան շարժմանն աջակցելը։

Իրանցի պաշտոնյան նաև հավելել է, որ Մերձավոր Արեւելքում հակամարտության ընդլայնումը չի բխում ո՛չ Իրանի, ո՛չ մյուս կողմերի շահերից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031