Բաժիններ՝

«Դետք» խումբը նոր հոլովակներ է հրապարակել

«Դետք» սոֆթ ռոք խումբը երկրպագուներին է ներկայացրել «Սրտիդ կողքին» և «Թիթեռ» երգերը:

Երգերի հիման վրա նկարահանված հոլովակներն արդեն համացանցում են:

«Սրտիդ կողքին» երգի երաժշտությունը գրել են Արման ԱՄՊ Մելքոնյանը, Տիգրան Պետրոսյանը, Արման Պետրոսյանը, Walter Nuzzo-ն, խոսքերի հեղինակներն են Արման ԱՄՊ-ն ու Գայանե Ավետիսյանը: «Թիթեռ»-ը «Սրտիդ կողքին» երգի շարունակությունն է:

«Դետք»-ը հիմնադրվել է 2015 թվականին: Խմբի պրոդյուսերն Արման ԱՄՊ-ն է, տնօրենը՝ Դավիդ Առաքելյանը։ «Դետք»-ի անդամներն են Արման Պետրոսյանն ու Վահան Կիրակոսյանը։ Խմբի առաջին ձայնասկավառակը՝ «Դիտակետ #21»-ը, թողարկվել է 2018 թվականի օգոստոսի 21-ին։

Արման ԱՄՊ-ն իր գրած «Black heart tulips» երգը կատարելու համար փնտրել է համապատասխան երգչի, բայց չի հաջողվել գտնել։ Արդյունքում ստեղծվել է «Դետք» խումբը: Հայտնի են խմբի «Մամա», «Շուշի», «Երևան», «Մի ազգ, մի բանակ», «Լույսը» և մի շարք այլ երգեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս