Գրիգոր Ա.-ն հետախուզվում էր ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները հունիսի 30-ին Թբիլիսյան խճուղում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տարել 52-ամյա Գրիգոր Ա.-ին:
Նա 2023 թ. հոկտեմբերի 31-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ճանապարհատրանսպոտային պատահարի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: