Բաժիններ՝

16-ամյա Սերգեյ Ս.-ն կալանավորվել է

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 29-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և Մուշի բաժին է տեղափոխվել 16-ամյա Սերգեյ Ս.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ (Մարդուն առևանգելը) և 198-րդ (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Սերգեյ Ս.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս