Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում են Կորեայի Հանրապետության ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեից:

Նշվում է, որ արկերն իրենցից ներկայացնում են փոքր հեռահարության մեկ բալիստիկ հրթիռ և մեկ անհայտ բալիստիկ հրթիռ։

Նշվում է, որ առաջին հրթիռն արձակվել է տեղական ժամանակով 05:05-ի սահմանում (Երևանի ժամանակով 00:05-ին) և թռել է շուրջ 600 կմ, երկրորդը՝ տեղական ժամանակով 05:15-ի սահմանում (Երևանի ժամանակով 00:15-ին) և թռել է մոտավորապես 120 կմ:

Ենթադրվում է, որ արձակումը տեղի է ունեցել Փհենյանի նախազգուշացումից հետո՝ ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի համատեղ զորավարժություններին ի պատասխան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031