Բաժիններ՝

Եվրո-2024. Իսպանիան գերազանցում է Վրաստանին և քառորդ եզրափակիչում է

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին Իսպանիան և Վրաստանը:

Քյոլնում կայացած խաղի մեկնարկում, բացահայտ առավելություն ուներ Իսպանիայի ընտրանին, որը իրար հետևից գրոհներ էր կազմակերպում: Սակայն խաղի 18-րդ րոպեին Վրաստանի արագ հակագրոհի ժամանակ իսպանացիների կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Լե Նորմանդը: Բաց թողած գնդակից հետո էլ Իսպանիան տիրում էր նախաձեռնությանը: 39-րդ րոպեին հեռահար դիպուկ հարվածով հաշվի հավասարությունը վերականգնեց Ռոդրին:

Երկրորդ կեսում իսպանացիները շարունակում էին տիրել գնդակին և կարողացան ևս 3 գնդակ ուղարկել վրացիների դարպասը: Իսպանիայի ընտրանու կազմում աչքի ընկան Ռուիզը, Վիլիամսը և Օլմոն:

Իսպանիա-Վրաստան` 4:1:

Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում Իսպանիայի մրցակիցը Գերմանիան է: Այդ խաղը կկայանա հուլիսի 5-ին (ժամը` 20:00-ին):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս