
Կապանում բախված երկու ավտոմեքենաներից մեկի վարորդը հոսպիտալացվել է

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 29-ին, ժամը 11:09-ին տեղեկություն է ստացել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Մ. Ս., ծնված 1995 թ.) և «Toyota Corolla» (վարորդ՝ Տ. Գ., ծնված 1996 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Տ. Գ.-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: