![](/banners/BeFunky-design.jpg)
Նիդեռլանդները գործընկերներին առաջարկել է հավաքել Patriot հակաօդային պաշտպանության 1 համակարգ և ուղարկել Կիև
![](https://168.am/wp-content/uploads/2024/05/1138160.jpg)
Նիդեռլանդները գործընկեր երկրներին առաջարկել է հավաքել մեկ Patriot հակաօդային պաշտպանության համակարգ և ուղարկել այն Կիև։ Նիդեռլանդները պատրաստ է հավաքման համար բաղադրիչներ տրամադրել իր պահուստներից։
«Մենք բանակցություններ ենք վարում գործընկերների հետ Patriot համակարգի հավաքման շուրջ, ներառյալ ուկրաինական անձնակազմի վերապատրաստումը: Շնորհիվ մեր առաջարկի և գործընկեր երկրների հետ խորհրդակցությունների, որոնք տրամադրում են մի շարք հիմնական մասեր և զինամթերք, մենք կարող ենք կարճ ժամանակում Ուկրաինային տրամադրել առնվազն մեկ լիարժեք գործող համակարգ»,- պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենի խոսքերը մեջբերել է Նիդեռլանդների պաշտպանական գերատեսչության կայքը:
Նշվում է, որ Նիդեռլանդները ցանկանում է Patriot համակարգը մատակարարել Կիևին մոտ ապագայում։