![](/banners/BeFunky-design.jpg)
Պեկինը Վաշինգտոնին կոչ է արել չմիջամտել Չինաստանի և հարևանների միջև գոյություն ունեցող սահմանային վեճերին
![](https://168.am/wp-content/uploads/2024/05/1138155.jpg)
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը Միացյալ Նահանգներին կոչ է արել չմիջամտել հարևանների հետ Պեկինի սահմանային վեճերին։
Այս մասին հայտարարություն է տարածել Չինաստանի արտաքին գործերի նախարարության սահմանային գործերի քարտուղարության ղեկավար Հոնգ Լյանը՝ ծովային հարցերի շուրջ չին-ամերիկյան խորհրդակցությունների երկրորդ փուլի ժամանակ։
«Չինաստանը լուրջ մտահոգություն է հայտնում Չինաստանին շրջապատող ջրերում ԱՄՆ-ի ոտնձգությունների և սադրանքների կապակցությամբ և կոչ է անում Վաշինգտոնին անկեղծորեն հարգել Չինաստանի տարածքային ինքնիշխանությունը, ինչպես նաև ծովային իրավունքներն ու շահերը, չմիջամտել ՉԺՀ-ի և հարևան երկրների ծովային վեճերին», – ասել է Լյանը։
Նա նաև կոչ է արել «անհապաղ դադարեցնել Թայվանի անկախությանը կողմ հանդիսացող ուժերին աջակցությունն ու օգնությունը և կատարել «Մեկ Չինաստան» քաղաքականությանն աջակցելու ԱՄՆ-ի պարտավորությունները»:
Նշված խորհրդակցություններին ամերիկյան կողմը ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղարության՝ Չինաստանի գծով համակարգող Մարկ Լամբերտը։