Նիկո՛լ Փաշինյան. վերջին օրերդ ես ապրում քո քաղաքական կյանքի. Բագրատ սրբազան

Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր մասնակցում էր ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովին։

Խորհրդաժողովից առաջ, լրագրողների հետ զրույցում Տավուշի թեմի առաջնորդը դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց.
«Հստակ ասում եմ՝ քո քաղաքական կյանքի վերջին օրերն ես ապրում, շատ լավ հիշիր, Նիկոլ Փաշինյան։ Ես ասել եմ, որ խոփդ ուրիշ քարի է կպել, այս ապօրինությունները, հակաօրինական, հակասահմանադրական կյանքդ՝ քաղաքական կյանքիդ վերջն է լինելու։ Պատասխանատվության առջև ես կանգնելու, և դա հստակ եմ ասում, շատ հստակ ու պարզ։

Իր լեգիտիմությունը ծրարի մեջ փաթաթած թող տանի իրենց տունը դնի, պահի, մենք կասենք՝ իր լեգիտիմությունը որտեղ է»։

Ապա մեկ անգամ ևս դիմելով հանրությանը՝ Բագրատ սրբազանը կոչ արեց՝ վաղն անպայման մասնակցեն Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին՝ շեշտելով, որ իրենց օրակարգից մեկ միլիմետր անգամ չեն շեղվելու։

Կարդացեք նաև

«Այս ընթացքը պետք է վերջակետ ունենա, ուրիշ կերպ չի կարող լինել՝ խաղաղությամբ, սիրով, անկախ նրանից, թե իրենք ինչ ռեպրեսիաներ են գործածում, հատկապես արցախցի մեր պաշտոնյաների նկատմամբ։ Դուք ոչ մի իրավասություն չունեք, այդ մարդկանց մերժել եք, հիմա հանկարծ հիշել եք, որ նրանք ինչ-որ բաների մեջ են եղել, այն էլ՝ սուտ»,- եզրափակեց Բագրատ սրբազանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս