
Թուրքիան պետք է արագ կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ. Դավութօղլու

Թուրքիան պետք է արագ կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ, սահմաններն ու դեսպանատները պետք է փոխադարձաբար բացվեն, իսկ Մերձավոր Արևելքում կրակը չպետք է տարածվի դեպի Կովկաս. այս մասին, dha.com.tr կայքի փոխանցմամբ, ասել է Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն:
Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան «իրեն ճիշտ է պահել» Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին աջակցելու հարցում, բայց միևնույն ժամանակ նշել է, որ Թուրքիան, այնուամենայնիվ, պետք է կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ:
«Այնուամենայնիվ, Թուրքիան պետք է արագ կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ։ Սահմանային դարպասներն ու դեսպանատները պետք է փոխադարձաբար բացվեն, իսկ Մերձավոր Արևելքում կրակը չպետք է տարածվի դեպի Կովկաս»,- ասել է նա: