Բաժիններ՝

«Ատալանտա»-ն` Եվրոպայի լիգայի հաղթող

ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի 2023/24 մրցաշրջանի հաղթողը իտալական «Ատալանտա»-ն է:

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայացած Եվրոպայի լիգայի եզրափակիչում մրցեցին գերմանական «Բայերն» ու իտալական «Ատալանտա»-ն: Իտալական ակումբին հաջողվեց 3 անպատասխան գնդակ ուղարկել այս մրցաշրջանում դեռևս անպարտելի համարվող «Բայերն»-ի դարպասը: «Ատալանտա»-ի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ադեմոլա Լուկման:

«Ատալանտա»-ն 1963 թվականից հետո, երբ թիմը դարձել էր Իտալիայի գավաթակիր, առաջին տիտղոսն է նվաճում: «Բայերն»-ն 51 խաղից հետո առաջին անգամ պարտություն կրեց ընթացիկ մրցաշրջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս