Եթե որևէ մեկիդ թվում է, թե վաղը ձեր տները, գյուղերը, քաղաքները թավշյա իշխանությունների կողմից ադրբեջանական չեն հայտարարվելու, ապա դուք չարաչար սխալվում եք. Արման Աբովյան

Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն իր տելեգրամյան ալիքում գրում է.

«Զգո՞ւմ եք, թե ինչ աննորմալ, թուրքամետ, հակահայկական թմբիրի մեջ ենք ապրում։ Որովհետև եթե մտածում ենք, որ այն, ինչ հիմա կատարվում է Տավուշում, մեզ չի վերաբերում, ապա չարաչար սխալվում ենք։ Դա կանդրադառնա, ավելի ճիշտ կհարվածի բոլորին անխտիր, ընդդիմադիր և իշխանամետ, նիկոլական և հակաթուրքական, ռուսամետ և արևմտապաշտ։ Բոլորին անխտիր։

Եվ այսպես, հայկական ներկայիս իշխանությունը, ոտնահարելով բոլոր օրենքները, կանոններն ու «կարմիր գծերը», որոշել է սահմանազատման անվան տակ թուրք-ադրբեջանական տանդեմին հանձնել Հայաստանի հյուսիսի անվտանգությունը խաթարող ռազմավարական տարածքներ։ Այս գործողության ընթացքում թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերին է փոխանցվում նաև հայկական գյուղերի մի մասը, մասնավորապես՝ Կիրանց հայկական գյուղի մի մասը ՝ բնակիչների տներով։ Հայաստանի արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ թուրք-ադրբեջանական օկուպանտներին հանձնվող տների նկատմամբ սեփականության իրավունքը տրվել է «սխալմունքի» հետևանքով: Մարդիկ բողոքում են և փորձում խանգարել թուրք-ադրբեջանական ուժերին մուտք գործել հայկական տարածքներ ։ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ուժային գործողություն է սկսում ՝ բռնի ուժ կիրառելով այն հայերի հանդեպ, ովքեր դեմ են հայկական տարածքները թուրք-ադրբեջանական օկուպանտներին հանձնելուն: Ահա թե ինչ է կատարվում մեզ հետ։

Եվ եթե որևէ մեկին թվում է, թե վաղը իրենց տները, գյուղերը, քաղաքները թավշյա իշխանությունների կողմից ադրբեջանական չեն հայտարարվելու, ապա դուք չարաչար սխալվում եք։ Դա անպայման տենց է լինելու։ Հիմա հարց. ո՞ւմ շահերն է պաշտպանում հայաստանյան ներկայիս իշխանությունը՝ Հայաստանի քաղաքացիների՞, թե՞ Ադրբեջանի քաղաքացիների։ Սա լրիվ լուրջ եմ հարցնում»:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը:

Տեսանյութեր

Լրահոս