Ալի Բաղերի Քանին նշանակվել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար. IRNA
Իրանի կառավարության խորհուրդը երկրի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիին նշանակել է արտգործնախարարի պաշտոնակատար՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի զոհվելուց հետո։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
Ըստ հրապարակման՝ այս մասին հայտնել է կառավարության խոսնակը՝ կառավարության խորհրդի արտակարգ հանդիպումից հետո։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմերանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։