Իմ կյանքի նպատակը Նիկոլին օր առաջ հեռացնելն է, այդ չար ուժը կործանեց հազարավոր տղաների կյանք․ Գոհար Դավթյան

Մարդիկ՝ իրենց մտածելակերպով, մոտեցումներով, արժեքներով, տարբեր են, մարդիկ կան՝ վախկոտ են։ Երբ մարդը վախենում է, չարժե նրան մոտենալ, նա ավելի շատ վնաս կտա, մարտի դաշտում էլ է այդպես։ Մեր որդիները նահանջի հրամանին չեն ենթարկվել, այնքան զենք էլ չեն ունեցել, որ կարողանային տանկերի դեմն առնել, բայց առաջ են գնացել։ Եթե նրանց հետ վախեցող մարդ լիներ, վատթար վիճակ կստեղծվեր։ Զոհերի որոշ ծնողներ պիտի գիտակցեն, որ սխալ են անում, երբ իրենց երեխաների կյանքը ցածր են գնահատում։ Իմ կյանքի նպատակն այն է, որ Նիկոլն օր առաջ հեռանա։ Արժեքները չեն կարող այդչափ ցածր լինել, պիտի օգնենք, որ շրիշակից ցածր չլինեն, պիտի նրանց բարձր պահենք։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց 44-օրյա պատերազմի հերոս Արայիկ Բաղդասարյանի մայրը՝ Գոհար Դավթյանը:

«Բոլոր զոհերի ծնողները պիտի գիտակցեն, թե իրենց երեխաներն ինչ խիզախ են եղել՝ իրենց երիտասարդ կյանքը նվիրելով հայրենիքին։ Որդիս ինձ զգուշացնում էր, որ Նիկոլը երկիրը կործանելու է, հանձնելու։ Չէի կարող պատկերացնել այն չար ուժը, որը կկործաներ հազարավոր տղաների կյանքը։ Նրանք հանուն հայրենիքի ելան, հատկապես՝ կամավորականները։ Կային նաև վախեցողներ, բայց դա մեղադրելու բան չէ։ Զոհերի մայրերով, արդեն չորս տարի է, չենք կարող ծիծաղել, միայն արտասվում ենք, մեր աչքին այլևս ոչինչ չի երևում։ Թշնամու հետ չենք կարող բարեկամաբար ապրել, երբ մեր տղաների վիզը կտրել են, աչքերը հանել, մասնատել են։ Ով ցանկանում է, թող դիմի Ալիևին և Ադրբեջանի քաղաքացիություն ստանա, բայց թուրքն այստեղ ոտք չպետք է դնի։ Առանց այն էլ Արցախում մեր տղաների թափած արյան վրա թշնամին ոտք է դրել»,- ասաց զոհվածի մայրը:

«Եթե տգետ Նիկոլն արդեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ուրանում է մեր զոհերին, ինչի՞ մասին է խոսքը։ Սա ծրագիր է, որը նա իրականացնում է։ Նիկոլը վախկոտ անձնավորություն է, նա վաղուց փախած կլիներ, եթե իր տերերը թույլ տային։ Բայց նա դեռ գործ ունի անելու։ Նիկոլը Մարտի 1 ու արյուն է սիրում։ 2008-ի մարտի 1-ին այս անբարոն կոչ էր անում մահակներով ոստիկանների ջարդը տալ։ Ո՞ւմ են նրանք անամոթաբար պահում այսօր։ Ոստիկաններն ամեն օր աշխատանքի գնալիս թող նայեն այդ կադրերը։ Նա այդ ոստիկաններին հեշտությամբ թուրքին կհանձնի։ Կան ոստիկաններ, որոնք ենիչերի են։ Կան այնպիսիք, որոնք կարծես գալիս են ցուլի կամ արջի հետ մրցակցելու»,- նշեց տիկին Գոհարը:

Հերոսածին մոր պնդմամբ՝ Նիկոլը հազարավոր տղաների զոհաբերեց, քանի որ, եթե նրանց խոստովաներ, որ Արցախը հանձնելու է, այդ տղաները կդիմադրեին. «Իբր կռվող տղաներ էին զանգում, պաշտպանում էին Նիկոլին։ Մեր թշնամիներին պետք է, որ անորակ ու անգետ հասարակություն ունենանք։ Անգետ մարդկանց կարելի է հեշտությամբ ղեկավարել։ Մեզ մեր հայրենասիրությունը պիտի ուղղություն ցույց տա, մեր որդիները պիտի օրինակ լինեն։ Նրանք նահանջի հրամանին չենթարկվեցին, անգամ զենքը կորցնելուց հետո ձեռնամարտի մեջ մտան։ Թող քիչ լինենք, բայց ուժեղ ու որակյալ, թիկունքից մեզ չխփեն։ Սրանք պիտի պատժվեն։ Եթե Տեր-Պետրոսյանի օրոք Արցախը ճանաչեինք ՀՀ կազմում, այս ամենը չէր լինի։ Սա ի սկզբանե էր ծրագրված։ Եվ այս պիղծի ձեռքով իրականացրին այդ ծրագիրը»:

«Կուսակցությունները կործանում են Հայաստանը, մեզ մոտ դրանք պիտի մաքրվեն։ Յուրաքանչյուրն իր ծրագիրն է ներկայացնում, և նույնիսկ կարող է այլ երկրների հետ համաձայնության գան՝ ի հաշիվ քո պետության, ինչպես այս ողորմելին։ Թող մեր պատմությունը կարդան, հասկանան՝ ինչո՞ւ ենք այս իրավիճակում։ Կարդացե՛ք, սերտե՛ք ձեր պատմությունը։ Թող գնան ԴՆԹ թեստ հանձնեն, տեսնեն՝ ի՞նչ ծագումնաբանություն ունեն։ Չի կարող ազգությամբ հայն Արցախը համարել Ադրբեջան»,- ամփոփեց հերոսի մայր Գոհար Դավթյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս