Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը գրում է. «Տեղեկացա, որ Պետրոս Խազարյանն օրերս ինձ է հիշատակել իր գրառումներից մեկում։

Զարմանալի է, որ ազատության մեջ գտնվելու ընթացքում ինձ գրեթե 5 տարի Հանրային տաղավար չհրավիրած մարդը ինչ-որ վիրտուալ հարցադրումներ է անում ինձ`կալանքի մեջ գտնվելուս ընթացքում։

Պատրաստ եմ անդրադառնալ Պետրոսի ցանկացած հարցադրմանը անգամ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից, եթե նա կունենա բավարար կամք և խիզախություն ինձ Հանրային եթեր տրամադրելու։

Ճանապարհը հուշեմ։ Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին (դա օրինական է), գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո, առանց մոնտաժի, ցուցադրում ես Հ1-ի եթերում։

Սուրճը և թխվածքաբլիթը իմ կողմից։

Կսպասեմ քեզ բերդում։

Слабо?»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031