«Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի՝ 10.05.2024 թվականի որոշմամբ՝ թույլ է տրվել «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան» ՓԲԸ անվան մեջ օգտագործել «Երեւան» բառը (կենտրոնը պետք է կառուցվի «Հայփոստի» շենքի բազայի վրա)։

Այս որոշումը կարդալիս ակամա հիշում ենք 10 միլիոն արժողությամբ ծառի ծրագիրը, որ պետք է տնկվեր տարիներ առաջ, միլիարդավոր դոլարների ներդրումները, որ ՔՊ իշխանության գալուց անմիջապես հետո՝ պետք է «հեղեղեին» ՀՀ տնտեսությունը, եւ բազում այլ չիրականացված խոստումներ։

Ուղղակի ընթերցողին հիշեցնենք, որ աշխարհին հայտնի առեւտրի համաշխարհային հատուկենտ կենտրոններ, կոմպլեքսներ կան Նյու Յորքում, Դուբայում։

Հ.Գ. Համեմատե՛ք Մանհեթենն ու Սարյան փողոցի «Հայփոստի» շենքը եւ կպատկերացնեք, թե որ իրականության մեջ է գտնվում ՀՀ-ն՝ արդեն 6 տարի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031