![](/banners/BeFunky-design.jpg)
ՌԴ-ն տեղեկություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձերբակալման մասին
![](https://168.am/wp-content/uploads/2024/05/1136842.jpg)
Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները տեղեկություն են փոխանցել հետախուզման մեջ գտնվող, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձերբակալման մասին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում շրջանառվող տեղեկությունը հաստատեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասաց Սարգսյանը։
Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել ՀՀ քրեական օրենսգրքի 442 հոդվածի հատկանիշներով` այն է՝ պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը: