Դեսպան Վահե Գևորգյանն իր հավատարմագրերն է հանձնել Չինաստանի նախագահին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահե Գևորգյանը հունվարի 30-ին Ժողովրդի մեծ դահլիճում իր հավատարմագրերն է հանձնել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, իր խոսքում ՀՀ դեսպանը ընդգծել է հայ և չինացի հնագույն ժողովուրդների միջև հարաբերություններն ամրապնդելու իր հանձնառությունը՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունն ընդլայնելու Չինաստանի հետ երկկողմ հարաբերություններն ու բազմաոլորտ համագործակցությունը:

Չինաստանի նախագահը ողջունել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով ամենայն հաջողություն նրա գործունեության ընթացքում։

Հունվարի 29-ին Վահե Գևորգյանը ՉԺՀ ԱԳՆ-ում իր հավատարմագրերի պատճենն էր հանձնել ՉԺՀ ԱԳՆ արարողակարգի վարչության գլխավոր տնօրեն Հուն Լեյին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031