Բաժիններ՝

40-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ՝ 31 գրամից ավելի դեղանկանաչավուն զանգվածով

Թմրամոլությունը և ապօրինի թմրաշրջանառությունը մշտապես ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում են։ Այս չարիքի դեմ պայքարը ենթադրում է ամենօրյա անզիջում և հետևողական աշխատանք։

Օրերս ոստիկանության Աշոցքի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Շիրակի մարզի պարեկների հետ, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած ավտոմեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել գյումրեցի 40-ամյա մի տղամարդու։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ՝ 31 գրամից ավելի դեղանկանաչավուն զանգվածով:

Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, պատրաստել է վայրաճ կանեփի թփերից՝ անձնական օգտագործման համար։

40-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031