Բաժիններ՝

Դելիում մառախուղի պատճառով տեսանելիությունը հասել է զրոյի

Խիտ մառախուղի պատճառով Հնդկաստանի մայրաքաղաքային շրջան Դելիում խափանվել է բնականոն կյանքը։ Հետաձգվել է շուրջ 50 թռիչք, ինչպես նաև առնվազն երկու տասնյակ գնացքի մեկնում։

Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը հայտնել է, որ մայրաքաղաքի որոշ հատվածներում տեսանելիությունը հասել է զրոյի։

Դելիում և Հնդկաստանի տարբեր հատվածներում ձմռանը հաճախ է մառախուղ լինում։ Այս տարի, սակայն, Դելիում ցուրտ եղանակը մի քանի ռեկորդներ է սահմանել։ Ըստ երկրի օդերևութաբանական վարչության՝ հունվարը եղել է վերջին 13 տարիներին ամենացուրտը․ օդի առավելագույն ջերմաստիճանը եղել է ըստ Ցելսիուսի 17,7 աստիճան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031