
Զիդանը «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզչի թեկնածուների շարքում է

Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզչի թեկնածուների շարքում է նաև ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը:
Այս մասին գրում են անգլիական ԶԼՄ-ները: Զիդանն, ով վերջին տարիներին չի զբաղվում մարզչական աշխատանքով, «Լիվերպուլ»-ի ղեկավարների ուշադրության կենտրոնում է: Ըստ պարբերականների՝ անգլիական ակումբի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել Զիդանի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը մրցաշրջանի ավարտին կհեռանա «Լիվերպուլ»-ից: Կլոպն անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2015 թվականին: «Լիվերպուլ»-ում լինելու այս տարիների ընթացքում Կլոպն ակումբի հետ նվաճել է 10-ը տիտղոս: Նրա գլխավորությամբ թիմը դարձել է Չեմպիոնների լիգայի, Անգլիայի առաջնության գավաթի հաղթող և նվաճել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնի տիտղոսը: