Բաժիններ՝

ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան վերսկսել են պաշտպանական համագործակցության շուրջ բանակցությունները

ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան վերսկել են պաշտպանական համագործակցության ամրապնդման շուրջ բանակցությունները, որոնք դադարեցվել էին Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող ռազմական գործողությունների պատճառով։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների:

Ըստ հրապարակման՝ հունվարին մի խումբ ամերիկացի սենատորներ Սաուդյան Արաբիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ալ Ուլա քաղաքում բանակցություններ են վարել թագավորության գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ: Օրակարգով նախատեսված էր «պաշտպանական փաթեթի շուրջ նախորդ բանակցությունների վերսկսումը, որը կներառեր նաև Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև պատմական կապ»:

Գործակալությունը նշում է, որ բեն Սալմանը «շարունակում է տեսնել Միացյալ Նահանգների հետ համագործակցության ընդլայնման հնարավորություններ, չնայած ողջ արաբական աշխարհը զայրացած է ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի շարունակվող հարվածների և Գազայում պաղեստինցիների զոհվելու պատճառով»։

Bloomberg-ը նշում է, որ Սաուդյան Արաբիայի ղեկավարության առաջնահերթություններից մեկն է համոզել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին թուլացնել կամ վերացնել հարձակողական զենքի վաճառքի մորատորիումը, որը սահմանվել էր երեք տարի առաջ Եմենի հութիների դեմ Էր Ռիադի գլխավորած արաբական կոալիցիայի հարվածների պատճառով:

Բանակցությունների հիմնական խոչընդոտը Սաուդյան Արաբիայի դիրքորոշումն է, համաձայն որի Իսրայելի հետ ցանկացած գործարք պետք է պայմանավորված լինի անկախ պաղեստինյան պետության ստեղծմամբ, ինչին իսրայելական կողմը կտրականապես դեմ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս