Բաժիններ՝

«Նոա»-ն բրազիլացի նոր պաշտպան ունի

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը մրցաշրջանի երկրորդ հատվածի մեկնարկից առաջ համալրում է կազմը:

Այս մասին գրում է «Նոա» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: «Նոա»-ին է միացել Պաբլո Ռենան Դոս Սանթոսը: 31-ամյա պաշտպանը կարիերան սկսել է հայրենիքում՝ բրազիլական «Պայսանդու»-ում և խաղացել է պորտուգալական «Մարիտիմու»-ում, «Բրագա»-ում, «Մորիերենսե»-ում»։ Պորտուգալիայի առաջնությունում Սանթոսն, ընդհանուր առմամբ, անցկացրել է 64 խաղ ու խփել 4 գոլ։

Բրազիլացի պաշտպանի վերջին թիմը եղել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ռաեդ»-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս