 
                        34-ամյա Արմեն Մ.-ն ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին
 
                                    ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 26-ին Գեղարքունիքի մարզի Կալավան բնակավայրում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 34-ամյա Արմեն Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        