Երբ Ադրբեջանը հարձակվի Սյունիքի կամ Վայոց Ձորի վրա, նա կպնդի, որ դա ոչ թե հարձակում է, այլ «ազգային ազատագրական շարժում հանուն իրավունքների վերականգման». Վարուժան Գեղամյան
Ադրբեջանը, իհարկե, մերժելու է նաև այս առաջարկը, որովհետև, ինչպես հավանաբար կռահում եք, Ադրբեջանը ոչ միայն խաղաղություն չի ուզում, այլ նպատակ ունի գրավել ամբողջ Հայաստանը՝ վերացնելով հայկական պետականությունը։
Բայց, իհարկե, հանուն լեզվաբանական խաղի, կարելի է ստորագրել «չհարձակման մասին պայմանագիր»։ Որովհետև երբ Ադրբեջանը հարձակվի Սյունիքի կամ Վայոց Ձորի վրա, նա կպնդի, որ դա ոչ թե հարձակում է, այլ «ազգային ազատագրական շարժում հանուն իրավունքների վերականգման»։ Ֆորմալ՝ ոչ մի խախտում չի լինի, հատկապես, որ «Արևմտյան Ադրբեջանի» միֆը շարունակում են ակտիվորեն տարածել հենց այս նպատակով։
Իմիջիայլոց, Արցախում վերջին պատերազը Ադրբեջանը պաշտոնապես կոչում է «հակաահաբեկչական գործողություններ»։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman