Բաժիններ՝

«Հեզբոլլահ»-ը հայտնել է Մերոն լեռան վրա իսրայելական բազային հասցրած նոր հարվածի մասին

Լիբանանի «Հեզբոլլահ» շիա շարժումը հայտարարել է, որ Իսրայելի հյուսիսում հրթիռային արկերով հարված է հասցրել Մերոն լեռան վրա գտնվող բազային, որտեղ իրականացվում է օդային գործողության կառավարումը:

«Հեզբոլլահ»-ում նշել են, որ այս գնդակոծումը հունվարի սկզբին Բեյրութում ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի փոխնախագահ Սալեհ ալ Արուրիի սպանության, ինչպես նաև Սիրիային և Լիբանանի հարավին Իսրայելի հարվածների պատասխանն է:

Նախորդ անգամ «Հեզբոլլահ»-ն այս օբյեկտը գրոհել էր հունվարի 6-ին: Այդ ժամանակ բազան վնասներ էր կրել։

Իսրայելի զինվորականները դեռևս չեն մեկնաբանել գնդակոծության մասին տեղեկատվությունը։

Իր հերթին The Times of Israel-ը հայտնել է, որ հունվարի 23-ին գրանցվել է Լիբանանի տարածքից 15 հրթիռային արկերի արձակում Իսրայելի ուղղությամբ։ Տուժածների կամ ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չկան։

Սակայն Իսրայելի էլեկտրամատակարարող ընկերությունում հաղորդել են երկրի այս հատվածում էլեկտրամատակարարման խափանումների մասին, հավանաբար, գնդակոծության պատճառով:

Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման խմբավորման հարձակումից հետո Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ է ծավալել։ Այս ընթացքում «Հեզբոլլահ»-ը կանոնավոր կերպով գնդակոծում է Իսրայելի տարածքը։ Այնուամենայնիվ, լիբանանյան խմբավորումը խուսափում է լայնածավալ ռազմական գործողություններից։ Իսրայելն իր հերթին պատասխանում է «Հեզբոլլահ»-ի հարձակումներին, սակայն առայժմ նույնպես զերծ է մնում ինտենսիվ մարտերից՝ ուշադրությունը կենտրոնացնելով ոչ թե Լիբանանի հետ սահմանի, այլ Գազայում մարտական գործողությունների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս