ՀՀ ԶՈւ-ի համար նախատեսված նոր համազգեստը հաշվի է առնելու ՆԱՏՕ-ի չափորոշիչները․ ՊՆ

Հայկական բանակի համար նախատեսված նոր համազգեստը հաշվի է առնելու ՆԱՏՕ-ի չափորոշիչները։

Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՊՆ-ից։

«Նոր համազգեստի ընտրության հարցում ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջնորդվում է միջազգային փորձի փոխանակման միջոցով իրականացվող ուսումնասիրությունների և ՆԱՏՕ-ի չափորիշիչների համապատասխան։ Ուսումնասիրվել են ՆԱՏՕ անդամ երկրների՝ այդ թվում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հունաստանի, Չեխիայի համազգեստների օրինակները», – հայտարարել են գերատեսչությունից։

Նոր համազգեստի ներդրումից հետո պաշտպանության նախարարությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ, համաձայն որի բանակում գործող նմուշի համազգեստի վաճառքը կարգելվի։

Հիշեցնենք, որ կառավարությունը դեռ նախորդ տարի մրցույթ էր հայտարարել՝ նպատակ ունենալով ներգրավել բոլոր այն մասնագետներին, որոնք կարող են ներկայացնել դիզայնի և հագուստի որակի իրենց պատկերացումները։ Մրցույթին հայկական մի քանի ընկերություն էր մասնակցել։ Նրանք անցել էին որակավորման առաջին փուլը։ Բայց երկրորդ փուլին մասնակցելու համար հայտեր էին ներկայացվել միայն զորքի մի տեսակի համար զինծառայողների հագուստի ստեղծման համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031