Բաժիններ՝

Աստղագետները այսօր՝ հունվարի 23-ին, մագնիսական փոթորիկ են կանխատեսել

Աստղագետները հունվարի 23-ին մագնիսական փոթորիկ են կանխատեսում։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։

Ըստ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնաերկրային ֆիզիկայի ինստիտուտի՝ մագնիսական փոթորիկն իր առավելակետին կհասնի հունվարի 23-ի ժամը 06:00-ին (Երևանի ժամանակով 07:00-ին) և 12:00-ին (Երևանի ժամանակով 13:00-ին): Իրադարձության մակարդակը գնահատվում է որպես G1՝ թույլ փոթորիկ:

Հետագա 27 օրվա ընթացքում մագնիսական փոթորիկներ չեն կանխատեսվում։

Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի Հելիոերկրաֆիզիկական ծառայության տվյալներով՝ Արեգակի վրա ամենաբարձր դասի բռնկումը տեղի է ունեցել հունվարի 1-ին։ Գիտնականներն աստղի վրա գրանցել են X5.0/3B դասի բռնկում՝ 32 րոպե տևողությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031