Բաժիններ՝

Գերմանացի մեքենավարները նոր գործադուլ են նախապատրաստում

Գերմանիայի երկաթուղային տրանսպորտի մեքենավարների արհմիությունը (GDL) հայտարարել է նոր վեցօրյա գործադուլի մասին։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Գործադուլը կսկսվի լույս հունվարի 24-ի գիշերը և կտևի մինչև հունվարի 29-ի երեկո։ Բեռնատար գնացքների մեքենավարները գործադուլը կսկսեն ավելի վաղ՝ հունվարի 23-ին։

GDL արհմիությունը հայտարարել է, որ Deutsche Bahn ազգային երկաթուղային ընկերության հետ սակագնի վերաբերյալ բանակցությունները ներկայում դադարեցված են։ Բանակցությունները ձախողվել են, մասնավորապես, այն պատճառով, որ երկաթուղային ընկերությունը չի համաձայնել մեքենավարների աշխատանքային շաբաթը ներկայիս 38-ից կրճատել մինչև 35 ժամի՝ պահպանելով լրիվ աշխատավարձը։

Հունվարի 19-ին Deutsche Bahn-ը ներկայացրել է իր նոր փոխզիջումային առաջարկը, որը ներառում է 2026 թվականից աշխատաժամանակը շաբաթը մինչև 37 ժամ կրճատելու հնարավորությունը՝ պահպանելով աշխատավարձը։ Որպես այլընտրանք՝ մեքենավարները կարող են ակնկալել աշխատավարձի զգալի բարձրացում:

Մեքենավարների նախորդ գործադուլը տեղի է ունեցել հունվարի 10-ից 12-ը։ Գործադուլի ժամանակ Deutsche Bahn ընկերությունը սահմանել էր արտակարգ չվացուցակ՝ չեղարկելով հեռընթաց գնացքների երթևեկության շուրջ 80 %-ը և տարածաշրջանային ու մերձքաղաքային գնացքների երթևեկության զգալի մասը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս