Այսօր Վարչական դատարանը ԱԱԾ-ին պարտավորեցրել է Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամյանի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից
Քրիստինե Վարդանյանը գրում է. «Այսօր Վարչական դատարանը բավարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի և ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի դատական հայցերն ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի՝ պարտավորեցնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամյանի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից։
Հաշվի առնելով հարցի հանրային լայն հնչեղությունը եւ համակարգային բնույթը, այլ մանրամասներ ներկայացնելու համար ս.թ. հունվարի 25-ին, ժամը 12:00-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում (Հանրապետության 30) հրավիրվում է մամուլի ասուլիս՝ գործով ներգրաված փաստաբաններ Սիրանույշ Սահակյանի, Ռուբեն Մելիքյանի եւ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի մասնակցությամբ»։