Բաժիններ՝

Էստոնիայում ուսուցիչների անժամկետ գործադուլ է սկսվում

Էստոնիայում հունվարի 22-ին անժամկետ գործադուլ են սկսել հանրակրթական դպրոցների ուսուցիչները, որոնք պահանջում են աշխատավարձի բարձրացում:

«Գործադուլին կմասնակցի 330 դպրոց և 9471 ուսուցիչ», – հայտնել է Էստոնիայի կրթական բնագավառի աշխատողների արհմիությունը (EHL):

Հունվարի 24-ին համերաշխության եռօրյա գործադուլով նրանց կմիանան նախադպրոցական հաստատությունների, արհեստագործական ուսումնարանների և ուսումնական հաստատությունների աշխատողները։

Բողոքի մասնակիցների ընդհանուր թիվը կկազմի ավելի քան 18 000 մարդ։

Հունվարի 22-ին Տալլինում խորհրդարանի շենքի մոտ կկայանա բողոքի ցույց, իսկ հունվարի 24-ին նմանատիպ հանրահավաք կանցկացվի ուսանողական Տարտու քաղաքում։

Մանկավարժների միությունը ցանկանում է ուսուցիչների նվազագույն աշխատավարձը հասցնել 1835 եվրոյի և պետության հետ երկարաժամկետ համաձայնագիր կնքել, որը երաշխավորում է մինչև 2027 թ. ուսուցիչների միջին աշխատավարձը սահմանել երկրում ​​միջին աշխատավարձի 120 տոկոսի չափով։

Ըստ սոցիոլոգիական հարցումների՝ Էստոնիայի քաղաքացիների 67 տոկոսն աջակցում է ուսուցիչների գործադուլին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031