Բաժիններ՝

ՀԱՄԱՍ-ի մոտ գտնվող պատանդների հարազատները վրաններ են տեղադրել Նեթանյահուի տան մոտ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից հոկտեմբերի 7-ին առևանգված պատանդների հարազատները Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան դիմաց վրաններ են տեղադրել բողոքի ցույցից հետո, որի ժամանակ պահանջել էին գործարք կնքել պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ:

The Times of Israel պարբերականը հաղորդում է, որ վրանների կողքին կախված են պատանդներին ազատ արձակելու կոչերով ցուցանակներ ու պաստառներ։

Ակցիան տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տեղեկություններ են տարածվել, որ Նեթանյահուն մերժել է իսրայելցի գերիներին վերադարձնելու՝ ՀԱՄԱՍ-ի առաջարկած պայմանները։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Reuters-ի հրապարակման համաձայն՝ ՀԱՄԱՍ-ը պահանջել է, որ պատանդների ազատման դիմաց Իսրայելը լիովին դուրս գա Գազայի հատվածից և անկլավի վերահսկողությունը թողնի ՀԱՄԱՍ-ին։

The Times of Israel-ը, վկայակոչելով «Պատանդների և անհայտ կորածների ընտանիքների ֆորում» խմբի ներկայացուցչին, հաղորդում է, որ ցուցարարներն իրենց վրաններում կմնան այնքան ժամանակ, մինչև վարչապետը չհամաձայնի պատանդներին վերադարձնելու գործարքին։

Համաձայն իսրայելական կողմի՝ Գազայում ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ մնում է 132 պատանդ․ նրանցից 28-ը զոհվել են ռազմական գործողությունների ընթացքում։ Մնացած 105 պատանդները վերադարձվել են նոյեմբերի վերջին կողմերի միջև ձեռք բերված հումանիտար հրադադարի շրջանակներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031