Բաժիններ՝

Ռուսաստանը հետաքննում է Աֆղանստանում Falcon-10 ինքնաթիռի կործանումը

Ռուսաստանի քննչական կոմիտեն հետաքննում է Թաիլանդից Ռուսաստան թռչող ինքնաթիռի կործանումն Աֆղանստանում, որի հետևանքով 2 մարդ անհետ կորած է, իսկ 4 հոգու հաջողվել է փրկվել։

Ըստ հրապարակման՝ դա եղել է սանիտարական ինքնաթիռ, որում գտնվել է 6 մարդ։ Ինքնաթիռը Մոսկվա էր տեղափոխում Վոլգոդոնսկի բնակչուհուն, որի առողջական վիճակը վատթարացել էր Թաիլանդում ամուսնու և տղայի հետ հանգստանալիս։ Կնոջը հոսպիտալացրել էին, սակայն որոշում էր կայացվել նրան վերադարձնել հայրենիք։

Falcon-10-ը ճանապարհին իջել էր Հնդկաստանում՝ վերալիցքավորման, սակայն Աֆղանստանի երկնքում կորել էր ռադարներից։

Իր հերթին ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ «Թալիբան» արմատական շարժման կողմից ստեղծված ռազմաօդային ուժերն ավարտել են որոնողափրկարարական աշխատանքները Բադախշանի նահանգի հյուսիսում Falcon 10 ինքնաթիռի կործանման վայրում։ Վթարը տեղի է ունեցել հեռավոր լեռնային տեղանքում, որոնողափրկարարական գործողությունը բարդացրել են ձյունը և զրոյից ցածր ջերմաստիճանը:

Թալիբների Տրանսպորտի և ավիացիայի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ ինքնաթիռի երթուղին նախօրոք պլանավորված չի եղել Աֆղանստանի օդային տարածությունում, ընթացքի ուղղությունից շեղումը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ տեխնիկական խնդիրների պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031