ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի հարցը

Եվրոպական Միության արտաքին գործերի նախարարների խորհուրդը հունվարի 22-ին սպասվող նիստի ընթացքում կքննարկի նաև Հայաստանի և Ադրբեջանի հարցը։

Այս մասին հայտնել է Եվրոպական խորհուրդը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ի թիվս այլ հարցերի՝ քննարկվելու է նաև Հայաստանի և Ադրբեջանի հարցը։

ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստը կանցկացվի Բրյուսելում։ Նիստը նախագահելու է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Նշվում է, որ ԵՄ Ժոզեպ Բորելը կանդրադառնա Հայաստանի և Ադրբեջանի հարցին՝ վերջին իրադարձությունների լույսի ներքո։ «Նա կանդրադառնա հարաբերությունների կարգավորման գործընթացում և ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ընթացիկ աշխատանքներում ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031