Բաժիններ՝

Դանիլ Մեդվեդևն Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում է

Ռուս թենիսիստ, աշխարհի երրորդ ռակետ Դանիլ Մեդվեդևը հաղթահարեց Ավստրալիայի բաց առաջնության (Australian Open) 4-րդ շրջանի արգելքը:  Մելբուրնում ընթացող մրցաշարի տղամարդկանց մենախաղի 4-րդ շրջանում Մեդվեդևի մրցակիցը Պորտուգալիան ներկայացնող, աշխարհի 69-րդ ռակետ Նունու Բորգեսն էր: 3 ժամ ձգված մրցախաղում Մեդվեդևը հաղթեց 4 սեթերից հետո` 3:6, 6:7, 7:5, 1:6 հաշվով:

Australian Open-ի տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 58 միլիոն ԱՄՆ դոլար: Մրցաշարի գործող չեմպիոններն են Նովակ Ջոկովիչն ու Արինա Սոբոլենկոն: Այն կեզրափակվի հունվարի 28-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս