Արարատ Միրզոյանն ու տարբեր երկրներում հավատարմագրված ՀՀ դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի իրավիճակը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում և Կանադայում հավատարմագրված Հայաստանի դեսպանները, նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Վիեննայում հունվարի 20-21-ը:

Այս մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը X-ի միկրոբլոգում:

Հայաստանի արտաքին գործերի նախարարի ելույթին հաջորդել է Հարավային Կովկասում առկա իրավիճակի, կայունության հաստատմանն ուղղված ջանքերի, խաղաղության օրակարգի, մարտահրավերների, նաև Հայաստանի երկկողմ ու բազմակողմ օրակարգի ընդլայնման հեռանկարների քննարկումը։ Քննարկման մասնակիցները միջազգային և տարածաշրջանային թեմաների վերաբերյալ կարծիքներ են փոխանակել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031