Բաժիններ՝

Իրանի Գարմսար քաղաքում հզոր պայթյունի ձայներ են լսվել

Իրանի Գարմսար քաղաքում հզոր պայթյունի ձայներ են լսվել։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Գարմսարի Արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի վարչության ղեկավարը IRNA-ին հայտնել է, որ միջադեպի հետ կապված մանրամասներ առայժմ հայտնի չեն։ Կատարվում է հետաքննություն։

Գործակալության թղթակիցը հայտնել է, որ Գամսարի տարբեր հատվածներում տեղի ժամանակով առավոտյան ժամը 9։15-ին հզոր պայթյունի ձայն է լսվել։

Քաղաքը գտնվում է Թեհրանից 95 կմ դեպի հարավ-արևելք։ Այնտեղ է գտնվում Սեմնանի նահանգի արդյունաբերական օբյեկտների գրեթե կեսը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031