Բաժիններ՝

Դոնեցկի շուկայի գնդակոծությունն առնվազն 27 մարդու կյանք է խլել

Դոնեցկի արևմուտքում գտնվող շուկայի գնդակոծման հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, 25 մարդ՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարվածը հասցրել են 152 և 155 տրամաչափի հրետանային արկերով։

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վիրավորներից շատերի վիճակը ծանր է։ Վնասվել է նաև 8 շենք, այդ թվում՝ առևտրի կենտրոն և 2 բազմաբնակարան շենք։

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում հունվարի 22-ին սգո օր է հայտարարվել։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը ներկա է գտնվելու Նյու Յորքում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստերին, մտադիր է քննարկման դնել Դոնեցկի շուկայի գնդակոծության թեման։ Հարվածը դատապարտել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ նշելով, որ քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքի դեմ հարձակումներն արգելված են միջազգային մարդասիրական իրավունքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս