Զելենսկին հայտարարել է Թրամփին Ուկրաինա հրավիրելու պատրաստակամության մասին, եթե նա դադարեցնի պատերազմը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիտանական Channel 4 News-ին տված հարցազրույցում դիմել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին՝ պատրաստակամություն հայտնելով հրավիրել նրան երկիր՝ պայմանով, որ ԱՄՆ նախկին նախագահին հաջողվի 24 ժամվա ընթացքում դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։
«Այո, խնդրում եմ, Դոնալդ Թրամփ, ես ձեզ հրավիրում եմ Ուկրաինա, Կիև… Եթե պատերազմը հնարավոր լինի դադարեցնել 24 ժամում, կարծում եմ, որ դա բավարար կլինի Կիև գալու համար ցանկացած օր, երբ ես այստեղ լինեմ», – ասել է նա:
Միևնույն ժամանակ, Զելենսկին ընդգծել է, որ կցանկանար իմանալ Թրամփի «պատերազմն ավարտելու բանաձևի» մասին, եթե կա այդպիսի բան։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում բազմիցս հայտարարել է, որ կարող է դադարեցնել պատերազմն Ուկրաինայում 24 ժամվա ընթացքում։