Բաժիններ՝

Կլոր սեղան. «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը»

Հայաստանի Հայկական Ժողովրդային Շարժում ՀԿ-ի ներկայացուցիչ Վազգեն Պետրոսյանը, ԿԱՄՔ ՀԿ-ի ներկայացուցիչ Վահագն Չախալյանը, հասարակական գործիչներ Նարե Նավասարդյանը, Արման Մխիթարյանը, «ԱԶԳ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը և «ԶԱՐԹՕՆՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նախորդ շաբաթ խորհրդակցություն էին անցկացրել՝ քննարկելու ՀՀ հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ապազգային բովանդակությամբ դասագրքի մերժմանն ուղղված համապատասխան քայլեր ձեռնարկելու միջոցառումները։

Ազգային այս կարևոր խնդրի վրա ավելի մեծ ուշադրություն հրավիրելու համար հունվարի 24-ին՝ չորեքշաբթի, ժամը 14:00-ին, Երևանի Թեքեյան Կենտրոնի սրահում (հասցե՝ Խանջյան 50) տեղի կունենա հանդիպում:

Կլոր սեղանին ելույթներով կմասնակցեն Կարո Վարդանյանը («Պատմության խեղաթյուրումը՝ որպես ազգային անվտանգությանն սպառնացող վտանգ»), Կարինե Նալչաջյանը («Պղծված դասագրքի հոգեբանական որոգայթները») եւ Կարին Տոնոյանը («Պատմության խեղաթյուրման ազդեցությունը ապագա սերունդների վրա»):

Ողջյունի խոսքով հանդես կգան փաստաբան Արա Զոհրաբյանը եւ ուրիշներ: Կլոր սեղանը կվարի Հակոբ Ավետիքյանը:

Հանդիպման ավարտին նախաձեռնող մարմինը կհայտարարի առաջիկա գործողությունների ծրագիրը:
Հանդիպմանը հրավիրված են այս հիմնախնդրով մտահոգ մարդիկ, ինչպես նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչները, որոնցից ակնկալում ենք միջոցառման լուսաբանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս